Ամբողջ աշխարհում Պարկինսոնով մարդկանց թիվը գերազանցում է 10 միլիոնը, հաշվարկված է, որ մինչև 2040թ. այս թիվը կկրկնապատկվի։
«Միքայելյան» համալսարանական հիվանդոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի բժիշկ-նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը «21TV»-ի «Ապրենք առողջ» հաղորդման շրջանակներում խոսել է հիվանդության ախտանիշների, տեսակների և բուժման մասին։
Ապրիլ ամիսը համարվում է Պարկինսոնի հիվանդության իրազեկման ամիս։
Սոֆիյա Խաչատուրյանի խոսքով՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները ամբողջ աշխարհում այսօր իրական մարտահրավեր են։ Դրանք համարվում են քրոնիկ, բերում են հաշմանդամության, իսկ ախտորոշելը հաճախ դժվար է։
«Պարկինսոնը սահմաններ չի ճանաչում։ Այն, ցավոք, սովորաբար ախտորոշվում է ուշ փուլում️, ինչը նվազեցնում է արդյունավետ բուժման հնարավորությունը»,- նշում է բժիշկը։
Հիվանդության մասին ավելի մանրամասն՝ «Ապրենք առողջ» հաղորդմանը։
.png)